Շվեդական Heart Aerospace ընկերության ստեղծած փորձարարական X1-ը օդ է բարձրացել Նյու Յորք նահանգի Պլատսբուրգի միջազգային օդանավակայանում։ Օդաչուով ինքնաթիռն օդում է անցկացրել մոտ 27 րոպե և հասել է գետնից 335 մետր բարձրության։
X1-ի թևերի բացվածքը տպավորիչ 32 մետր է։ Ինքնաթիռի երկարությունը 23 մետր է, իսկ առավելագույն թռիչքային զանգվածը գերազանցում է 11 հազար 340 կիլոգրամը։
Թռիչքի ընթացքում ինքնաթիռի ուժային կայանը զարգացրել է ավելի քան մեկ մեգավատ հզորություն, հաղորդում է Naked Science-ը։ Ընդ որում, առաքելության համար ծախսված ամբողջ էլեկտրաէներգիան արժեցել է ոչ ավելի, քան հինգ դոլար։
«X1-ի առաջին թռիչքով Heart Aerospace ընկերությունը ցույց տվեց էլեկտրական թռիչքի հնարավորությունը առևտրային խոշոր օդանավի մասշտաբով»,- նշել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անդերս Ֆորսլունդը։