Վառելիքի մատակարարման իրավիճակը լիցքավորման կայաններում լարված է. Ռուսաստանի կառավարություն

Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակը խորհրդակցություն է անցկացրել ներքին վառելիքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դրա մասին հայտնում է ՌԴ նախարարների կաբինետը։

Առանձին քննարկվել է Օրենբուրգի, Լիպեցկի, Տվերի և Օրյոլի մարզերի, Տիվայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Խակասիայի Հանրապետության, Անդրբայկալի երկրամասի, Պրիմորիեի և Կրասնոյարսկի երկրամասերի վառելիքով ապահովման իրավիճակը։

Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի մի շարք շրջաններում ավտոլցակայաններ վառելիքի մատակարարումներին առնչվող լարված իրավիճակը պահպանվում է։

Ներկայում խոշոր նավթային ընկերությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ առավել խոցելի սուբյեկտներ մատակարարումները մեծացնելու համար։

Զեկուցվել է մարզերում վառելիքի գների վերլուծության արդյունքների մասին. գների բարձրացման մի շարք դեպքերով գերատեսչությունը գործեր է հարուցել։

Նովակը հանձնարարել է ոլորտային գերատեսչություններին և նավթարդյունահանող ընկերություններին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այն շրջանների վառելիքով ապահովման համար, որտեղ ներկայում լարված իրավիճակ է նկատվում։

Բացի դրանից, հանձնարարվել է վերահսկողության տակ պահել գյուղատնտեսական արտադրողների համար վառելիքի գները, ինչպես նաև ավտոլցակայաններում մանրածախ գները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *