Ռուսաստանը ցանկանում է Տրանսարկտիկական միջանցքը միացնել «Հյուսիս-Հարավ» միջանցքին

Ռուսաստանը մտադիր է միավորել Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը և «Հյուսիս -Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը մեկ միասնական համակարգում՝ մուլտիմոդալ փոխադրումներ ստեղծելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Իգոր Լևիտինը, հաղորդում են լրատվամիջոցները։

«Հենց այդ մասին ենք մենք խոսում մեր չինացի և հնդիկ գործընկերների հետ. մենք մեզ վրա ենք վերցնում երթուղիների՝ Տրանսարկտիկական միջանցքի և «Հյուսիս -Հարավի» միավորումը։ Ահա հենց դրա մասին է խոսքը. դա կլինի միասնական տրանսպորտալոգիստիկ մուլտիմոդալ փոխադրում։ Դրա համար այսօր ստեղծվում են համատեղ, ռուսական և այլը նկերություններ, ես առայժմ չեմ կարող դրանք անվանել, որպեսզի ապահովեն այդ մուլտիմոդալությունը»,- նշել է Լևիտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *