Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական կենտրոնում հայտնաբերվել է չպայթած ռումբ։ Կենտրոնը ժամանակավորապես փակվել է։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու փրկարարները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Յուլիխի գիտահետազոտական կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասում եւ հանդիսանում է խոշորագույն միջգիտաճյուղային գիտահետազոտական կենտրոններից մեկը, որը մասնագիտացած է էներգետիկայի, կլիմայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կենսա-էկոնոմիկայի ոլորտներում։ Չպայթած ռումբը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակների է։ Կենտրոնը հանդիսանում է Հելմհոլցի գիտական ընկերակցության անդամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *