
Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքի տարանցմամբ։ Շարժակազմը բաղկացած է 8 վագոնից։ Ծավալը կազմում է 560 տոննա։
Համաձայն պաշտոնական վիճակագրության, որը ներկայացվել է ադրբեջանական կողմի կողմից՝ առ այսօր Ադրբեջանի տարանցմամբ՝ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել մոտ 42 հազար տոննա ցորեն, 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 հազար տոննա փայտանյութ։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5 հազար տոննա АИ-92 եւ АИ-95 տեսակների բենզին։