Պատահար՝ Երևան-Գյումրի գնացքում․ վագոնի տանիքին լար է ընկել

Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա, ինչի հետեւանքով փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

Գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *