Ինչու է նախագահի նախկին թեկնածուն հեռացել երկրից․ մանրամասներ

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Բորիս Նադեժդինը բացահայտել է այն պատճառներն ու հանգամանքները, թե ինչու է հեռացել Ռուսաստանից, որի մասին համառոտ հայտարարությամբ էր հանդես եկել օգոստոսի սկզբին։ Նա ասել է, որ հուլիսի վերջին կնոջ հետ մեկնել է Աստանա, իսկ այնտեղից ստացել է ֆրանսիական վիզա եւ մեկնել Փարիզ։ Նադեժդինն ասել է, որ երկու ընտրություն է ունեցել՝ կամ մնալ Ռուսաստանում եւ զրկվել ազատությունից, ինչպես Ալեքսեյ Նավալնին կամ «Յաբլոկոյի» փոխնախագահ Լեւ Շլոսբերգը, կամ ընտրել Լենինի եւ այսօրվա շատ ընդդիմադիրների ուղին եւ հեռանալ Ռուսաստանից։ Նա նշել է, որ երկու տարբերակներն էլ իր համար ծանր են։ Հատկապես, եթե իր դեպքում հաշվի առնեն տարիքն ու ոչ այնքան լավ առողջական վիճակը։ Ինքն ընտրել է վտարանդիության տարբերակը, քանի որ ավելի լավ է օտարության մեջ լինել, բայց ազատության մեջ, քան Ռուսաստանում՝ ճաղերի հետեւում։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի կեսերին Նադեժդինը հայտարարել էր, որ առաջադրվելու է Պետդումայի առաջիկա աշնանը կայանալիք ընտրություններում։ Դրանից հետո ՌԴ Արդարադատության նախարարությունը նրան ներառել էր «օտարերկրյա գործակալների» ցանկում, իսկ հետո արդեն նրան բերման էին ենթարկել Մերձմոսկովյան շրջանում։ Նրա հանդեպ վարչական վարույթ էր հարուցվել։ Ապա բաց էին թողել, սակայն պարտավորեցրել էին ներկայանալ դատարան։ Այս ամենը նկատի ունենալով էլ՝ նա որոշել է դառնալ վտարանդի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *