«Լալա» փոթորիկը Հավայան կղզիներում ավելի քան 40 հազար սպառողի թողել է առանց էլեկտրաէներգիայի. իշխանությունները նախազգուշացրել են ջրհեղեղների վտանգի մասին

«Լալա» փոթորիկը մոտենում է Հավայան կղզիներին՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով։ Ավելի քան 40 հազար սպառող ամբողջ նահանգում մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային դիտարկման կենտրոնին։

PowerOutage.com կայքի տվյալներով, առանց էլեկտրամատակարարման մնում է մոտ 42,9 հազար սպառող։ Նրանցից գրեթե 31,8 հազարը բաժին է ընկնում Հավայ կղզուն, ևս մոտ 7,2 հազարը՝ Մաուիի շրջանին, որի մեջ մտնում են Մաուի, Լանաի և Մոլոկայ կղզիները։

Փոթորիկների ազգային դիտարկման կենտրոնը նախազգուշացրել է տարերքի «կյանքին սպառնացող» հետևանքների մասին։ Հավայ կղզում սպասվում է 25-ից 51 սմ տեղումներ, իսկ տեղ-տեղ դրանց քանակը կարող է հասնել 63,5 սմ-ի։ Մաուիի արևելքում կանխատեսվում է մինչև 30 սմ անձրև, արևմուտքում՝ մինչև 15 սմ։

Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ հորդառատ անձրևները կարող են հանգեցնել կյանքի համար վտանգավոր ջրհեղեղների և սողանքների, հատկապես կտրուկ ռելիեֆ ունեցող շրջաններում։

Hawaiian Electric էներգետիկ ընկերությունը բնակիչներին նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի հնարավոր երկարատև անջատումների մասին, որոնք կարող են շարունակվել ամբողջ գիշեր։

Հավայ կղզու Համակուա ափին մասնագետները ուսումնասիրում են էլեկտրահաղորդման գծերի մոտ 68 կմ երկարությամբ հատվածը։ Ընկնող ծառերը վնասել են մի քանի հենասյուներ և կառույցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *