
6,2 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 332 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը կազմում է 63,8 կմ։