Մեկ օրում ԱՄՆ մուտքի 150 վիզա է չեղյալ հայտարարվել

Միացյալ Նահանգները, այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարի շրջանակում՝ մի քանի օրում չեղյալ են հայտարարել ԱՄՆ մուտքի 150 վիզա, որոնք տրամադրված են եղել իգական սեռի անձերի։ Պետդեպարտամենտից հայտարարել են, որ խոսքը վերաբերվում է այն օտարերկրացի կանանց, որոնք Միացյալ Նահանգներ ժամանում են բացառապես ծննդաբերելու համար, որպեսզի իրենց երեխաները ծննդյան իրավունքով ձեռք բերեն ամերիկյան քաղաքացիություն։ Պետդեպից մանրամասնել են, որ նման մեխանիզմներում շատ ներգրավված անձինք մուտք են գործում Միացյալ Նահանգներ՝ կարճաժամկետ հանգստի պատրվակով, սակայն մնում են երկար ժամանակով, օգտվելով տարատեսակ միջնորդների ծառայություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *