Իրանի քաղաքացիներին կարգելեն հարցազրույց տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Այս մասին օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանում։
Նման հարցազրույցի համար սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում։ Փաստաթուղթն ուղղված է թշնամական երկրների հետախուզությունների ազդեցությանը հակազդելուն, Reuters գործակալությունը մեջբերում է խորհրդարանի դատաիրավական հանձնաժողովի անդամ Օսման Սալարիի խոսքը:
Օրինագիծը դեռևս վերջնական չէ, լրացուցիչ քննարկումներ են սպասվում, այն պետք է հաստատի նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը: