
Ռուսական «Զվերի» ռոք խումբը հայտարարել է, որ այլես չի թողարկի նոր երգեր։ Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Ռոմա Զվերը (Ռոման Բիլիկ)՝ «Լուժնիկիում» տեղի ունեցած համերգի ժամանակ։ Նա ասել է, որ «Զվերի» խմբի դիսկոգրաֆիան պաշտոնապես համարվում է ավարտված։
Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, համերգից անմիջապես առաջ նույնիսկ 9500 տոմս չի վաճառվել։ Ընդ որում, խոսքը բոլոր կատեգորիաների տոմսերի մասին է։ Տոմսերը եղել են 3 հազար ռուբլուց մինչեւ 35 հազար ռուբլի՝ ըստ կատեգորիաների։ «Զվերի» խումբը գոյություն ունի 2001 թվականից։ Խումբը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ եւ հինգ մինչ-ալբոմ։ Խումբը նաեւ հայտարարել էր, որ նշված համերգից հետո կվերցնի ստեղծագործական դադար։