Հայտնի է՝ որոնք են ՀՀ-ի ամենապահանջված բուհերը

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ Հայաստանում բուհերի նկատմամբ դիմորդների հետաքրքրվածության ցուցանիշով առաջատարը Երևանի պետական համալսարանն է։

Այս մասին օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով միասնական քննությունների արդյունքներն ու բուհերի գրավչության վերաբերյալ տվյալները։

Դիմումների քանակով երկրորդ հորիզոնականում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Այսպիսով, ընդունելության գործընթացի տվյալներով՝ դիմորդների շրջանում առավել մեծ հետաքրքրություն են վայելում Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *