Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն ժամանումից ընդամենը 25 րոպե անց լքել է ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքը՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Դիվանագետը հրավիրվել էր ԱԳՆ՝ զրույցի Տոկիոյի անթույլատրելի արձագանքի կապակցությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռուսական Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ։
Դեսպանի այցը տեղի է ունեցել ոչ թե առաջին փորձից։ Ճապոնացի դիվանագետը ՌԴ ԱԳՆ էր հրավիրվել դեռ անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ Տոկիոն իրեն թույլ էր տվել ցուցադրական քայլ՝ իր արտաքին քաղաքական գերատեսչություն հրավիրելով Ռուսաստանի դեսպանին՝ Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ բողոք հայտնելու համար։ Սակայն դեսպանը չկարողացավ ժամանել Սմոլենսկայա հրապարակ ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ 17-ին։
Լավրով․ Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին հրավիրել են ԱԳՆ, սակայն նա չի եկել