Ամբողջ Սաուդյան Արաբիան խոսում է Սպերցյանից

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները նոր ակումբում՝ «Ալ-Ահլիում»։ Հայ կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի Գավաթի 1/16 եզրափակիչում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով «Ալ-Անվարին» 2:1 հաշվով հաղթելուն։

Այս գոլը Սպերցյանի համար երկրորդն էր Սաուդյան Արաբիայում անցկացրած երկու պաշտոնական հանդիպումներում։ Իր առաջին գոլը նա հեղինակել էր երկրի առաջնության խաղում՝ գրավելով «Էդ-Դիրիայի» դարպասը։

26-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Ահլի» է տեղափոխվել «Կրասնոդարից» հուլիսի 7-ին։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքի արժեքը կազմել է 25 միլիոն դոլար։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և այդ ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Տեղի լրատվամիջոցները Սպերցյանի երկու հաջող հանդիպումներից հետո մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում նրա մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *