Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը չափազանց կարճատես և կարճամիտ է։ Նա երկարաժամկետ տեսլական չունի․ հայտարարել է իրանցի գեներալ Մոհամմեդ Ռեզա Նաքդին։
«Երբ նա ինչ-որ բան է ասում, նույնիսկ չի մտածում, թե ինչ կլինի 24 ժամ անց։ Նրա հայտարարությունները որևէ հիմք կամ հետևողականություն չունեն։ Ես տաքսու վարորդին շատ ավելի եմ վստահում, քան նրան։ Մի՛ ընդունեք նրա ասածները չափազանց լուրջ»,- ասել է իրանցի գեներալը։