Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան

Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Այցելեցի «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ 

Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության քաղաքականությունն է։ 

Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *