
Սպիտակուցները վերահսկում են մարդուն կառավարել ախորժակը։ Մարզումների հետ համադրությամբ՝ նրանց օգնում են նիհարեցմանը։ Սակայն նիհարելու համար, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ օրգանիզմը զգա կալորիաների դեֆիցիտ։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական բժիշկ Անգելինա Սուլեյմանովան։ Սպիտակուցը, ըստ նրա, մարդուն ավելի երկար ժամանակ է հագեցման զգացողություն հաղորդում եւ մարսման համար ավելի շատ էներգիա է պահանջում։ Դրանով՝ այն կարող է վերահսկել մարդու ախորժակը, ասում է մասնագետը։ Սակայն սպիտակուցների քանակական աճը դեռ չի նշանակում թե մարդը նիհարելու է դրա ազդեցությամբ։
Նիհարումը սկսվում է այն ժամանկ, երբ օրգանիզմում առաջանում է կալորիաների դեֆիցիտ։ Սպիտակուցը սակայն կարեւոր է նիհարեցման պրոցեսում մկանային զանգվածը պահպանելու համար։ Մարդը ճարպերը կորցնում է, երբ չափավոր քանակությամբ սպիտակուցի կիրառումը համադրում է ֆիզիկական վարժանքների հետ, նշում է մասնագետը։