Լոռիում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ա.-ն 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու կապակցությամբ խոչընդոտել է Շիրակամուտ գյուղի երկու քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Քրեական վարույթի շրջանակում Կ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *