Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին 75-ամյակի առթիվ՝ նշելով Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նշանակալի ներդրումը Հայաստանում կրոնական կյանքի վերածննդի գործում․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում՝ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում Ձեր բազմամյա անձնուրաց ծառայությամբ Դուք խոր հարգանք եք վաստակել ամբողջ քրիստոնեական աշխարհում», – նշվում է ուղերձում։

Պատրիարք Կիրիլը Գարեգին Բ-ին մաղթել է առողջություն, տոկունություն և Աստծո անսպառ աջակցություն իր հետագա ջանքերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *