Դարի ողբերգությունն է․ Սաակաշվիլին՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ ցամաքային անցակետում՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակն անվանել է «պետականությանը սպառնացող աղետալի սպառնալիք»․ գրում է Aliq.ge-ն։

«Իր ֆեյսբուքյան գրառման մեջ քաղաքական գործիչը վրդովմունք է հայտնել ոչ միայն ռուս քաղաքացիների մուտքի, այլև իշխանությունների և ընդդիմության արձագանքի կապակցությամբ։

«Մեր աչքի առջև ծավալվում է դարի ողբերգությունը՝ ռուսների զանգվածային միգրացիան դեպի Վրաստան։ Մենք այս մասշտաբի աղետ չենք տեսել Շահ Աբբասի ժամանակներից ի վեր, որը վտարեց Քարթլ-Կախեթցիներին՝ Վրաստանը վրացիներից մաքրելու համար»,- գրել է քաղաքական գործիչը։

Սաակաշվիլիի պնդմամբ` իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և Կրեմլը գործում են խիստ համակարգված ձևով. նախ` իշխանությունները սկսեցին «հիստերիկորեն կրկնել ռուսաֆոբիայի անընդունելիությունը», որին հաջորդեց ռուսների հոսքը, որոնք, ըստ քաղաքական գործչի, պլանավորում են մշտապես մնալ Վարստանում»,- նշում է լարտավմիջոցը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *