Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում

Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տիգրանաշենը (իր խոսքով՝ Քյարքին) հայկական տարածք չէ, սոցցանցերում լայնորեն սկսեց քննարկվել այն հարցը, թե քանի՞ տիգրանաշենցի է իր քվեն տվել ՔՊ-ին։ Մարդիկ արագ պարզեցին, որ Տիգրանաշենում ընտրության մասնակցող 349 ընտրողից 251-ն իր ձայնը տվել է ՔՊ-ին: Սակայն, պարզվում է, իրականությունն այլ է։

Տիգրանաշենում բնակվում է մոտ 120 մարդ, որից ընտրելու իրավունք ունի 90-ից պակասը, իսկ ընտրելու իրավունք ունեցողների մի մասն էլ ընտրությանը չի մասնակցել։ Թիվ 13/50 ընտրատարածքը, որտեղ ընտրելու իրավունք ուներ 530 քաղաքացի, գտնվում է ոչ թե Տիգրանաշենում, այլ Պարույր Սևակ գյուղում և այս գյուղում են ընտրել նաև Տիգրանաշենի բնակիչները։

Տիգրանաշենի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում ՔՊ-ի աջակիցները շատ չեն․ «Չեմ ասում ընդհանրապես ձայն չի տարել ՔՊ-ն, բայց վստահ եղեք, որ մեր համայնքն իրենց չի ընտրել։ Ուղղակի բոլորս Պարույր Սևակ գյուղի հետ մեկ ընտրատեղամասում ենք ընտրել, դրա համար գյուղի առանձին արդյունքը չի երևում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *