Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքում 11 տղամարդու եւ մեկ կնոջ դատապարտել են 100-ական մտրակի հարվածի՝ «արտամուսնական հարաբերությունների» համար։
Բանդա Աչեհը Աչեհ նահանգի մայրաքաղաքն է, որտեղ գործում է իսլամական քրեական օրենսգիրքը։ Այդ պատճառով սա Ինդոնեզիայում միակ տարածքն է, որն իրավունք ունի քրեական իրավունքում կիրառել շարիաթի նորմերը։
Օրենքն արգելու է նաեւ չամուսնացած տղամարդկանց ու կանանց համատեղ ժամանակ անցկացնելը, մոլախաղերն ու ալկոհոլի օգտագործումը։