Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել


Ոճ և դեմքեր


Դերասանուհի Հեյդեն Պանետիերիի հարևանուհի Միա Տերացասը հայտարարել է, որ դերասանուհու ընկեր Բրայան Հիքերսոնը նրա նկատմամբ բռնություն է գործադրել։«The Hollywood Reporter»-ի փոխանցմամբ՝ Տերացասը պատմել է, որ մի քանի անգամ զանգահարել է արտակարգ ծառայություններ՝ դերասանուհու բնակարանից լսվող աղմուկի և վիճաբանությունների պատճառով։

Նրա խոսքով՝ մի անգամ Պանետիերիին պատգարակով դուրս են տարել շենքից, և նա կարծել է, թե դերասանուհին ծեծի հետևանքով վնասվածքներ է ստացել։

Տերացասը նաև պնդել է, որ Հիքերսոնը մի անգամ մուրճով ներխուժել է բնակարան և ջարդել լոգասենյակը։ Հիշեցնենք՝ Պանետիերին մահացել է օգոստոսի 16-ին։ Նրա մարմինը հայտնաբերել էր հենց Հիքերսոնը, իսկ դերասանուհու մայրը՝ Լեսլի Վոգելը, ավելի ուշ հայտարարել էր, որ ընտանիքը երբեք չի ընդունել նրանց հարաբերությունները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *