Հայտնաբերվել է թունավոր խաղալիք – ABCMEDIA

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։

Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

  •  արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
  •  արտադրանքի հետկանչման,
  •  և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *