Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է Azov Shipping ընկերությանը պատկանող և Կոմորյան Կղզիների դրոշիներքո նավարկող Volgo Balt 226 բեռնանավի վրա։
«Ադրբեջանցի նավաստիների աջակցություն» հասարակական միավորման փոխանցմամբ՝ անձնակազմի անդամների թվում կան ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նավն այժմ շարժվում է դեպի Տրապիզոնի նավահանգիստ։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։