Սամարայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ozon-ի լոգիստիկ համալիրում չորս մարդ է վիրավորվել։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։
Գործակալության զրուցակցի տվյալներով, տուժածներից երեքը ստացել են թեթև վնասվածքներ, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Նախնական տեղեկություններով, տարհանման ժամանակ նա դուրս է ցատկել երկրորդ հարկի պատուհանից և հոսպիտալացվել։ Բժիշկները նրան վիրահատում են։
Տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը տեղի է ունեցել շաբաթ գիշերը։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, ըստ իշխանությունների, խոցել և ճնշել են մի քանի տասնյակ ԱԹՍ-ներ։
Հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և Ozon-ի լոգիստիկ համալիրը։ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է տուժածների մասին, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում։