Իրանը թույլատրել է մի քանի իրաքյան նավթատարի անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է IRNA գործակալությունը։
Թույլտվության մասին հայտնի է դարձել Իրաք կատարած այցի ընթացքում, երբ այնտեղ էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա իրաքցի գործընկեր Հայբաթ ալ-Հալբուսին դիմել է նրան՝ խնդրելով թույլատրել տանկերների անցումը՝ Իրաքի տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով։
Միևնույն ժամանակ, իրանական գործակալությունը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի իրաքյան տանկեր կստանա անցնելու թույլտվություն, երբ այն ուժի մեջ կմտնի և ինչ ժամկետով կտրամադրվի։
Ավելի վաղ Իրանը սահմանափակել էր նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի հետ շարունակվող հակամարտության ֆոնին։ Այս ռազմավարական կարևոր ջրային ուղով սովորաբար անցնում է համաշխարհային ծովային նավթային առևտրի մոտ մեկ հինգերորդը։