
ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռու պահել Իրանի ափերից՝ հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման պատճառով:
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Եթե նայենք միջազգային ջրերում ամերիկյան նավերի գտնվելու վայրին, ապա դրանք հեռու են Իրանի ափերից և տարածքային ջրերից», – մեկնաբանել է դեսպանը:
Ջալալին մարտի կեսերին հայտնել էր, որ Իրանը կարողացել է վնաս հասցնել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին՝ դրանով իսկ ազդանշան ուղարկելով ԱՄՆ-ին:
Դրանից հետո իրանցի զինվորականները բազմիցս հայտնել են ամերիկյան նավատորմի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին: