Չենք կարող կանգնեցնել միգրացիան, քանի դեռ Իսպանիան ընդունում է միգրանտներին. Մարոկկոյի արդարադատության նախարար

Մարոկկոյի իշխանությունները չեն կարող կանգնեցնել անօրինական միգրացիան դեպի Իսպանիա, քանի դեռ Մադրիդն ընդունում է միգրանտներին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մարոկկոյի արդարադատության նախարար Աբդելատիֆ Վահբին։

«Մենք չենք կարող խոչընդոտել անօրինական միգրանտների հոսքին, քանի դեռ Իսպանիան նրանց ընդունում է»,- Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը։

Նա նշել է, որ Մադրիդը Ռաբաթին չի հայտնել զոհված միգրանտների ճշգրիտ թիվը։ Վահբին նաև ընդգծել է, որ Իսպանիան իրավունք չունի Մարոկկո ուղարկել զոհված միգրանտների չնույնականացված մարմինները։

Հուլիսի վերջին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյին սահմանակից իսպանական Սեուտա քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցում էր արձանագրվել։ Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ Մարոկկոյից երկիր էր ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ։

Սեուտայի իշխանությունները օգոստոսի 11-ին հայտնել էին, որ քաղաքում շարունակում է մնալ մոտ 10 հազար միգրանտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *