Ճապոնիայում արջը հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Հոնսյու կղզու Տովադա լճի հարակից դիտակետում։
Kyodo գործակալության փոխանցմամբ՝ մոտ 30-ամյա տղամարդը ձեռքի հատվածում կծած վերքեր է ստացել։ Նա ինքնուրույն հասել է մոտակա հյուրանոց, որտեղից շտապօգնություն են կանչել։ Տուժածին բժշկական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Ճապոնիայում արջերի հարձակումները վերջին տարիներին զգալիորեն աճել են։ 2025 ֆինանսական տարում բնակավայրերի մոտ արջեր նկատելու շուրջ 58 հազար դեպք է գրանցվել՝ 2009 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի մարտը արջերի հարձակումների հետևանքով երկրում 13 մարդ է զոհվել, իսկ 238-ը՝ վիրավորվել։