Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։  

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   -Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, -Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը, -Շենգավիթում չի գերազանցել, -Նոր Նորքում՝ չի գերազանցել,   Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:   -Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, -Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, -Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը, -Շենգավիթում չի գերազանցել։   Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *