Կրետեում ավտոմեքենան մխրճվել է զբոսաշրջիկների բազմության մեջ․ տուժել է երկու բրիտանացի

Հունաստանի Կրետե կղզում 29-ամյա տղամարդուն քրեական մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ կղզու հյուսիսային ափին գտնվող Մալիա առողջարանային քաղաքում, հայտնել է Kathimerini-ն։

Պատահարի հետևանքով տուժել են երկու բրիտանացի զբոսաշրջիկներ։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ի գիշերը՝ զբոսաշրջիկներով և տեղացիներով լի փողոցում։ Տեղի լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենան շարժվում ճանապարհով, ապա թեքվում աջ՝ ստիպելով մարդկանց ցատկել մի կողմ։ Դրանից հետո մեքենան կտրուկ թեքվում է ձախ և հարվածում փողոցի հակառակ կողմում գտնվող երկու մարդու։

Ոստիկանության տվյալներով՝ 41-ամյա բրիտանուհին ոտքի կոտրվածք է ստացել, նրա ընկերը՝ թեթև վնասվածքներ։

Կասկածյալը Պաղեստինի 29-ամյա քաղաքացի է։ Նախաքննության ընթացքում նա սկզբում խոստովանել է, որ գտնվել է ավտոմեքենայի ղեկին և եղել է հարբած։ Ավելի ուշ տղամարդը հրաժարվել է իր ցուցմունքներից և հայտարարել, որ ավտոմեքենան ստացել է արդեն դեպքից հետո։

Ցուցմունք տալուց հետո նրան ազատ են արձակել։ Միևնույն ժամանակ, նա հանձնել է վարորդական իրավունքն ու ավտոմեքենայի գրանցման փաստաթղթերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *