Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը


Հարեվաններ


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցության մասին հայտարարություններին։ Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնք հայտը ներկայացնելուց հետո արդեն տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը։

Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Պեսկովն ասել է, որ ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելուց հետո, Երևանը ԵԱՏՄ շրջանակներում կբախվի խորը հակասությունների, որոնք վնասակար կլինեն հենց Հայաստանի համար։

«Այստեղ կա շատ կարեւոր մի հանգամանք, որի մասին խոսել են նաեւ մեր ներկայացուցիչները եւ առաջին հերթին՝ մեր երկրի ղեկավարը։ Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ եւ առեւտրային, եւ բուսասանիտարական, եւ մաքսային եւ այլն, եւ այլն, համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ԵՄ չափանիշներին։ Այդ չափանիշներին չեն համընկնում այն չափանիշներին հետ, որոնք ընդունված են մեզ մոտ եւ որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում։ Եվ հենց այստեղ մենք կբախվենք խոր հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *