Հայկական Arins Group-ը վրացական բանկի հետ միասին ձեռք է բերել նաև Թբիլիսիի Biltmore հյուրանոցը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия֊ն։
Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի հյուրանոցը գնել է հայկական հոլդինգային ընկերություն AGE S.A.-ն, որը մտնում է Arins Group-ի կազմում։ Հյուրանոցի բացումից ի վեր այն պատկանում էր ԱՄԷ-ի թագավորական ընտանիքի անդամներին՝ շեյխ Նահայան Մուբարակ Ալ Նահայանի գլխավորությամբ, որին պատկանում էր հյուրանոցի բաժնետոմսերի 66%-ը։
Միաժամանակ Arins Group-ը պայմանավորվել է նույն ներդրումային հոլդինգից գնել նաև Tera Bank-ը։ Կողմերն արդեն համաձայնության են եկել գործարքի շուրջ, սակայն այն դեռ պետք է հաստատի Վրաստանի Ազգային բանկը։
▪️ 2024 թվականին հյուրանոցի եկամուտը կազմել է 35,5 մլն լարի ($13,6 մլն), սակայն բարձր ֆինանսական ծախսերի պատճառով ընկերությունը գրանցել է 9,9 մլն լարի ($3,8 մլն) զուտ վնաս։