Հայկական Arins Group-ը  ձեռք է բերել  Թբիլիսիի Biltmore հյուրանոցը

Հայկական Arins Group-ը վրացական բանկի հետ միասին ձեռք է բերել նաև Թբիլիսիի Biltmore հյուրանոցը։  Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия֊ն։

Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի հյուրանոցը գնել է հայկական հոլդինգային ընկերություն AGE S.A.-ն, որը մտնում է Arins Group-ի կազմում։ Հյուրանոցի բացումից ի վեր այն պատկանում էր ԱՄԷ-ի թագավորական ընտանիքի անդամներին՝ շեյխ Նահայան Մուբարակ Ալ Նահայանի գլխավորությամբ, որին պատկանում էր հյուրանոցի բաժնետոմսերի 66%-ը։

Միաժամանակ Arins Group-ը պայմանավորվել է նույն ներդրումային հոլդինգից գնել նաև Tera Bank-ը։ Կողմերն արդեն համաձայնության են եկել գործարքի շուրջ, սակայն այն դեռ պետք է հաստատի Վրաստանի Ազգային բանկը։

▪️ 2024 թվականին հյուրանոցի եկամուտը կազմել է 35,5 մլն լարի ($13,6 մլն), սակայն բարձր ֆինանսական ծախսերի պատճառով ընկերությունը գրանցել է 9,9 մլն լարի ($3,8 մլն) զուտ վնաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *