Ռուսաստանի ԱԳՆ-ն РИА Новости-ին հայտնել է, որ Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որը լիովին համապատասխանում է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու նրա կեղտոտ հնարքներին։
Դիվանագիտական գերատեսչությունը հայտնել է, որ Երևանի այն փաստարկները, որ Ռուսաստանի երկաթուղային կոնցեսիան խանգարում է նրան մասնակցել լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը։
Արևմուտքը պահանջում է, որ Հայաստանը վերացնի «ռուսական գործոնը» տրանսպորտի ոլորտում՝ խոստանալով ներդրումներ և մասնակցություն այնպիսի նախագծերում, որոնց տնտեսական կենսունակությունը հազիվ թե տեսանելի է։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Սակայն հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել։
Ինչպես նշվել է, գործընկերները սովորաբար քննարկում են առկա խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե «հրապարակային հայտարարություններ են անում, հատկապես, եթե կա բարեկամական լուծում գտնելու ցանկություն»։