Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, ևս ավելի քան 380-ը համարվում են անհետ կորած, այդ թվում՝ 291 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։
Անհետ կորած 291 օտարերկրացու թվում, բացի 3 ամերիկացիներից, կան 12 բրիտանացի, 142 հնդիկ, 17 մալայզիացի, 4 հարավաֆրիկացի, 8 հարավկորեացի, 1 ավստրալացի և 1 հոլանդացի։
Դեռևս չի հաստատվել անհետ կորած ևս 111 մարդու, ինչպես նաև 18 զոհվածների քաղաքացիությունը։