Կանադայի վարչապետը ծաղրել է Թրամփի՝ Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու գաղափարը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մերժել է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Նա ընդգծել է անվանման բնիկ ծագումն ու նշել, որ այս ամենն արտացոլում է այն փոփոխությունները, որոնք ԱՄՆ-ն ապրում է ներկայիս վարչակազմի օրոք:

Սոցցանցերում արված անդրադարձում Քարնին ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ լճի անվանումն առաջացել է վենդատ ցեղախմբի լեզվի «Ontari’io» բառից, որը նշանակում է «գեղեցիկ լիճ, մեծ լիճ»:

Վարչապետի խոսքով՝ այդ անունը գոյություն է ունեցել Կանադական կոնֆեդերացիայի կազմավորումից և ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունումից շատ ավելի վաղ:

«Մենք տեսնում ենք, որ Ամերիկան փոխվում է: Փոխվում են նրա առևտրային հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը, ազգային հուշարձաններն ու տեղանունները», — հայտարարել է Քարնին:

Նա հավելել է, որ կանադացիները նույնպես գիտեն, թե ինչպես կոչել իրականությունը. «Օնտարիո լիճ՝ առաջ, հիմա և միշտ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *