Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18։04-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում այրվում է տնակ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 19։12-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ կենցաղային իրերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *