Տուն են ձեռք բերում, վարձով են տալիս. Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Հայաստանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային, իսկ քաղաքացիներից շատերը դա դիտարկում են որպես շահավետ ներդրում։ Այս մասին Կառավարության օգոստոսի 27-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018-2025 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում: Ժողովրդական աչքաչափը ճիշտ է․ բնակարանաշինության ծավալը ևս այս ընթացքում ավելի մեծ է եղել։ Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային։ Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է․ տուն են ձեռք բերում, վարձով են տալիս»,- նշել է Փաշինյանը։

1.25 մլրդ դրամ՝ համայնքային 9 սուբվենցիոն ծրագրերին

Կառավարության նույն նիստում նաև որոշում է ընդունվել պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացնել 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար, հայտնում է «Արմենպրես»-ը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ ծրագրերն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.

  • Գեղարքունիքի մարզ — 3 ծրագիր
  • Արմավիրի մարզ — 2 ծրագիր
  • Լոռու մարզ — 2 ծրագիր
  • Կոտայքի մարզ — 1 ծրագիր
  • Վայոց ձորի մարզ — 1 ծրագիր

Նախարարն ընդգծել է, որ 2026 թվականի բյուջեից համայնքներում իրականացվող համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալն այս հաստատմամբ հասնում է 10.9 միլիարդ դրամի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *