Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։
Օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում Փաշինյանին հարցրել են ՀՀ կառավարության 2026-31 թվականների ծրագրում Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների ձևակերպումների փոփոխության պատճառի և հետևանքների մասին․ այնտեղ այլևս չկա «ռազմավարական» բառը։
Պատասխանելով հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ Ջերմուկի ուղղությամբ — խմբ.) «դուք ավելի լավ է հարցնեք, թե ինչու ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։ Ես ի՞նչ պատասխանեմ»։