Ալյասկայի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ է զոհվել

Ալյասկայի ափամերձ ծանծաղուտում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

Օդանավն ընկել է համանուն հեռավոր ափամերձ քաղաքի հարևանությամբ գտնվող Սելդովիա Սլու նեղուցը:

Ալյասկայի հասարակական անվտանգության դեպարտամենտից հայտնել են, որ Piper PA-24 ինքնաթիռը Անկորիջից օդ բարձրանալուց հետո ուղևորվել է դեպի Սելդովիայի օդանավակայան։ Օդանավակայանը գտնվում է Անքորիջից մոտ 219 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում:

Ընկնելուց հետո ինքնաթիռն ամբողջությամբ անցել է ջրի տակ՝ ափից ոչ հեռու, մոտ 4․6 մետր խորության վրա։ Փրկարարները ստիպված են եղել սպասել մակընթացության ավարտին, որպեսզի կարողանան մոտենալ աղետի վայրին։

Ոստիկանները ինքնաթիռից դուրս են բերել չորս չափահասների մարմիններն ու ուղարկել դատաբժշկական փորձաքննության բյուրո: Զոհվածների անունները դեռևս չեն հրապարակվում. իշխանությունները նախ պետք է տեղեկացնեն նրանց հարազատներին:

Աղետի պատճառը դեռևս հայտնի չէ: Քննությունն իրականացնում է ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB):

Այս վթարը տեղի է ունեցել Ալյասկայում գրանցված մեկ այլ ավիաաղետից մի քանի օր անց։ Նախորդ աղետի ընթացքում ութ մարդ է մահացել: Այդ ինքնաթիռը կործանվել է նահանգի արևմտյան հատվածում գտնվող հեռավոր ռազմական օբյեկտում վայրէջք կատարելիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *