Իսրայելի բանակը հարձակվել է «Հիզբոլլահի» լիբանանյան ենթակառուցվածքի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել «Հիզբոլլահ» շարժման` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի հատվածում գտնվող ենթակառուցվածքներին՝ պատասխանելով իսրայելական ուժերի ուղղությամբ ԱԹՍ–ների արձակմանը:

Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ «Հիզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու անօդաչու թռչող սարք է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, որոնք գործում են Լիբանանի հարավի անվտանգության գոտու Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի շրջանում։

«Ի պատասխան անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինծառայողների վրա պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի արձակման՝ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հիզբոլլահի»` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի շրջանում գտնվող ենթակառուցվածքին: Հարվածների արդյունքում զենքի պահեստներ են խոցվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *