ԵՄ-ն կվերսկսի Բաքվի հետ համագործակցության նոր համաձայնագրի բանակցությունները

Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *