Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը․ Կոբախիձեն՝ ՄԱԿ-ում

Հարավային Կովկասն ապրում է նշանակալի փոփոխությունների շրջան, որի ընթացքում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում նրա տնտեսական և ռազմավարական ներուժին․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Բազմակողմ գործընկերություն» գագաթնաժողովում։

Նա նշել է, որ այսօր բացվում են տարածաշրջանային գործնական համագործակցության ավելի մեծ հնարավորություններ։

«Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը, և կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցության խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առևտուրը, տրանսպորտը և լոգիստիկան», – հավելել է Վրաստանի վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ սկզբունքներին։

Ավելի ուշ Կոբախիձեն Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել՝ նշելով, որ Վրաստանը և Թուրքիան հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել զարգացնել երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *