Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է, որ որոշում են կայացրել պատգամավորներին անկախության օրվա առիթով փոխանցված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել։

Նրա խոսքով՝ Տիգրանաշենը պետք է զարգանա, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է խոսեն ոչ թե բնակավայրի հանձնման կամ խանգարման, այլ դրա զարգացման մասին։ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Տիգրանաշենում որևէ ծրագիր չի իրականացվել, մինչդեռ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է այնտեղ գյուղմթերքի շուկա գործարկել, որպեսզի բնակիչները կարողանան իրացնել իրենց արտադրանքը՝ հաշվի առնելով գյուղի՝ Հյուսիս-հարավ ճանապարհին գտնվելու հանգամանքը։

Նա նաև նշել է, որ Տիգրանաշենում տրանսպորտի լուրջ խնդիր կա, գործող տրանսպորտը չի աշխատում, և որոշում է կայացվել պարգևավճարների հաշվին գյուղին տրանսպորտային միջոց նվիրել։ Նրա խոսքով՝ այդ միջոցով հնարավոր կլինի Տիգրանաշենը կապել արտաքին աշխարհի հետ և բնակիչներին ապահովել մարզկենտրոն ու մայրաքաղաք հասնելու հնարավորությամբ։

Աբրահամյանը նաև հայտնել է, որ նախատեսում են Տիգրանաշենին խաղաղահրապարակ նվիրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *