Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել զույգ սրբավայրերի պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ ալ Ազիզ ալ Սաուդին Ազգային տոնի կապակցությամբ:

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություն­երի հաստատումից ի վեր ձևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է ուղերձում: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *