Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով արտաքին ու ներքին հարցերի, խոսել է TRIPP-ի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի հետ դարերով շփման մասին է խոսել և հայտարարել է, թե հունիսի 7-ին կարողացել են կանխել «պետության զավթման պլանը»։
Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի համար։
Այո՛, ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության։
Սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա «TRIPP development company»-ում, իսկ ԱՄՆ-ն՝ 74 տոկոս։
Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50-րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
Առաջիկայում մենք կվերականգնենք և կբացենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավիրված երկաթուղային հատվածները։
Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։
Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը։
Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։
Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։