Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում արջը հարձակվել ու սպանել է 51-ամյա կնոջ. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ըստ նախնական տվյալների՝ սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան Վոզնեսենկա գյուղի բնակչուհին դուրս է եկել տնամերձ հողամաս։ Այդ պահին նա նկատել է արջին, որը փորձել է մտնել ընտանի կենդանիների փարախը։ Գազանը նետվել է կնոջ վրա․ ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։
Այդ կնոջ հարևանը կրակել ու սպանել է արջին։ Իրավապահները հետաքննություն են սկսել։
Սա վերջին ընթացքում Կրասնոյարսկի երկրամասում արջի հարձակման հետևանքով մարդու մահվան արդեն յոթերորդ դեպքն է։